Թուրքիան ընդգծում է Իրանի հետ էներգետիկայի ոլորտում շարունակել համագործակցությունը
Թուրքիայի էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ այդ երկիրը չի միանում էներգետիկայի ոլորտում ԱՄՆ-ի կողմից իրանի դեմ սահմանված միակողմանի պատժամիջոցներին:
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթեհ Դունմազն ընդգծել է, որ Անկարայի եւ Թեհրանի միջև էներգետիկ առևտուրը լիովին օրինական է և ըստ համաձայնության այն կշարունակվի մինչև 2026 թվականը:
Դունմազը հստակեցրել է, որ Թուրքիան տարեկան Իրանից ստանում է մոտ 9,55 մլն խորանարդ մետր բնական գազ, և չի պատրաստվում դադարեցնել էներգետիկայի ներկրումը:
Թուրքիայի էներգետիկայի նախարարն ասելով, որ Իրանը և Թուրքիան հարևան երկրներ են հավելել է.«Եվրամիությունը նաև դեմ է Իրանի դեմ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներին»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին կրկնելով Իրանի դեմ անհիմն հայտարարությունները և հարցականի տակ տանելով միջուկային համաձայնությունը, հայտարարեց համաձայնությունից ԱՄՆ-ի դուրս գալու մասին:
Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի աշխարհի բնական գազի պաշարների 18,2 տոկոսը և նավթի պաշարների 9,3 տոկոսը: