Ղազախստանում արգելվել է ավելի քան 80 արտասահմանյան հեռուստակայանների գործունեությունը
Օգոստոս 10, 2018 12:37 Asia/Tehran
Ղազախստանի կապի և հաղորդակցության նախարարությունը հայտարարել է, որ այդ երկրում արգելվել է 88 արտասահմանյան հեռուստակայանների գործունեությունը:
«Ֆարս» գործակալության հաղորդման համաձայն՝ Ղազախստանի կապի և հաղորդակցության նախարարությունը երեկ հայտարարել է, որ որոշումն ընդունվել է այն բանից հետո երբ այդ հեռուստաընկերությունները խախտել են երկրի օրենքները:
Այս երկրի խորհրդարանի կողմից հաստատված նոր օրենքի համաձայն Ղազախստանում գործող բոլոր օտարերկրյա ռադիոհեռուստատեսային և հեռուստատեսային կայանները պարտավոր էին մինչև 2018 թ.-ի հուլիսի 19-ը գրանցել իրենց գործունեությունը որպես ֆիզիկական և իրավաբանական անձ և ներկայացնել իրենց ներկայացուցիչը Ղազախստանի Կապի և հաղորդակցության նախարարությանը:
Պիտակ