Էրդողանը Թուրքիայի ժողովրդին կոչ արեց դիմակայել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին
Թուրքիայի նախագահն այդ երկրի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին դիմակայելու նպատակով, ժողովրդին կոչ է :արել արել թուրքական լիրայի փոխել իրենց արտասահմանյան արտարժույթները:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ռեջեբ Թայիբ Էրդողանը խոսքն ուղղելով Թուրքիայի ժողովրդին ասել է. «Թուրքական լիրան հովանավորելով, կտրուկ պատասխան տվեք նրանց, ովքեր տնտեսական պատերազմ են սկսել Թուրքիայի դեմ»:
«Տնտեսական ճգնաժամը շրջանցելու նպատակով արտահանումների ծավալները մեծացնելու ուղղությամբ, հարկավոր է ընդլայնել Չինաստանի, Ռուսաստանի և ԻԻՀ-ի հետ համագործակցությունը»,-հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը, նշելով, որ ԱՄՆ-ի սպառնալիքները, ճնշումներն ու սադրանքները չեն ազդելու Թուրքիայի տնտեսության վրա:
Ի դեպ, «Ռոյտերզ»-ի հաղորդման համաձայն, Թուրքիայի ԱԳ նախարարությունն ուրբաթ օրը այդ երկրից ներկրվող ալյումինի ու պողպատի մաքսատուրքեր բարձրացման մասին ԱՄՆ-ի ընդունած որոշման կապակցությամբ հանդես է եկել մի հաղորդագրությամբ, որում հայտարարել է. «ԱՄՆ-ի նոր որոշումների դիմաց Թուրքիայի համարժեք քայլեր է ձեռնարկելու»: