Լավրովն արձագանքել է Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին
https://parstoday.ir/hy/news/world-i96714-Լավրովն_արձագանքել_է_Ռուսաստանի_դեմ_ԱՄՆ_ի_նոր_պատժամիջոցներին
Ռուսաստանի ԱԳ նախարարն իր ամերիկացի պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում խստորեն դատապարտել է Մոսկվայի դեմ Վաշինգտոնի նոր պատժամիջոցները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 11, 2018 02:50 Asia/Tehran
  • Լավրովն արձագանքել է Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին

Ռուսաստանի ԱԳ նախարարն իր ամերիկացի պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում խստորեն դատապարտել է Մոսկվայի դեմ Վաշինգտոնի նոր պատժամիջոցները:

«Ալ-Մայադին» հեռուստակայանի հաղորդման համաձայն, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ուրբաթ օրն իր ամերիկացի պաշտոնակից Մայք Պոմպեոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ նշել է. «Մոսկվան մերժում է Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները»:

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ուրբաթ օրն ԱՄՆ-ն ազդարարեց, որ այն պատժամիջոցները, որ Վաշինգտոնը նախկին ռուս հետախույզի թունավորման գործով պատրաստվում է Մոսկվայի դեմ գործադրել 2018 թվականի օգոստոսից, ընկալվելու են որպես Ռուսաստանի դեմ առևտրական պատերազմ:

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ Մոսկվան համարժեք պատասխան կտա Վաշինգտոնի նոր պատժամիջոցներին:

ԱՄՆ պետքարտուղարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ 2018 թվականի մարտին Բրիտանիայում, ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման գործով պատրաստվում է նոր պատժամիջոցներ գործադրել Մոսկվայի դեմ: