ՌԴ.«ԱՄՆ-ն իր ֆինանսական խնդիրները կարգավորելու համար պատժում է ուրիշներին»
ՌԴ ԱԳ նախարարության մամուլի խոսնակն ասել է , որ ԱՄՆ-ն իր ֆինանսական խնդիրները կարգավորելու և ռեսուրսների պակասուրդը հատուցելու համար, միակողմանիորեն պատժում է մյուս երկրների:
Մարիա Զախարովան ավելացրել է.«ԱՄՆ-ը բավարար ռեսուրսներ չունի իր ներքին խնդիրները կարգավորելու համար, ուստի քաղաքական, ֆինանսական ու տարածամոլական նպատակներից դրդված, փորձում է պատժամիջոցներ կիրառել մյուս երկրների նկատմամբ:
«Նոր պատժամիջոցներ սահմանելով, ԱՄՆ-ը շարունակելու է մնալ Ռուսաստանի հետ հարաբերությունների փակուղում».-նշել է Զախարովան:
ԱՄՆ Պետքարտուղարությունը օգոստոսի 8-ին պատժամիջոցների նոր փաթեթ է գործադրել Ռուսաստանի դեմ ՝ Բրիտանիայում ռուս նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործում ռուսների մասնակցության պատճառաբանությամբ: