Թուրքերը դոլարներ են այրել՝ ի պատասխան ԱՄՆ պատժամիջոցներին
Թուրքիայի մի խումբ քաղաքացիներ դոլարներ են այրել և այդ կապակցությամբ տեսանյութեր են հրապարակել սոցցանցերում:Նրանք նման քայլի են դիմել ի պատասխան ԱՄՆ պատժամիջոցներին:
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն արձագանքելով Անկարայի դեմ ԱՄՆ-ի թշնամական քայլերին երեկ տեղեկացրել էր ,որ Թուրքիան բոյկոտելու է ամերիկյան էլեկտրոնային ապրանքները:
Թուրքիայում շարունակվում է լիրայի արժեզրկումը: Էրդողանը երկու օր առաջ այդ երկրի ժողովրդին կոչ է արել իրենց արտարժույթները վերածել լիրայի:
Թուրքիայի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները վերջին ամիսներին տարբեր հարցերի պատճառով սրվել են: Այդ հարցերն են Սիրիայի հյուսիսում գտնվող Մեմբիջ քաղաքի ճանապարհային քարտեզը, Վաշինգտոնի՝ Ֆեթոլլահ Գյուլենի Անկարային չհանձնելը, Թուրքիայում ամերիկացի քահանա Էնդրյու Բրունսոնի ազատ չարձակվելը , և Թուրքիայից ալյումինի ու պողպատի ներկրման վրա մաքսատուրքերի ավելացումը: