Թուրքիան որոշել է 533 միլիոն դոլար մաքսատուրք գանձել ամերիկյան արտադրանքներից
https://parstoday.ir/hy/news/world-i96916-Թուրքիան_որոշել_է_533_միլիոն_դոլար_մաքսատուրք_գանձել_ամերիկյան_արտադրանքներից
Թուրքիայի առևտրի նաարարը տեղեկացրել է ԱՄՆ-ում արտադրված և այդ երկիր ներմուծվող արտադրանքներից 533 միլիոն դոլար հավելյալ մաքսատոիրք գանձելու գործընթացը սկսվելու մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 16, 2018 02:38 Asia/Tehran
  • Թուրքիան որոշել է 533 միլիոն դոլար մաքսատուրք գանձել ամերիկյան արտադրանքներից

Թուրքիայի առևտրի նաարարը տեղեկացրել է ԱՄՆ-ում արտադրված և այդ երկիր ներմուծվող արտադրանքներից 533 միլիոն դոլար հավելյալ մաքսատոիրք գանձելու գործընթացը սկսվելու մասին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ռուհսար Փեքչանը նշել է, որ ամերիկյան արտադրանքներից հավելյալ մաքսատուրքը գանձվում է ի պատասխան ԱՄՆ-ի քայլերի: Նա ասել է. «Բացի այդ, չորեքշաբթի օրվանից կրկնապատկվելու է ԱՄՆ-ում արտադրված 22 տեսակ ապրանքների ներմուծման մաքսատուրքը»:

«ԱՄՆ-ի անօրինական քայլերի դիմաց թուրքական ընկերությունների իրավունքները պաշտպանելու հարցում Թուրքիայի կառավարությունը որևէ դեպքում չի թերացել և նման քայլերին համարժեք պատասխան է տալիս»,-հայտարարել է Թուրքիայի առևտրի նախարարն ընդգծելով ԱՄՆ-ի անօրինական քայլերի դիմաց թրքական ընկերությունների իրավունքները  պաշտպանելու անհրաժեշտությունը:

Ռուհսար Փեքչանն անդրադառնալով աշխարհում առևտրական պատերազմի շրջան սկսվելուն, ասել է. «Այդ պատճառով ներկա ժամանակաշրջանում տնտեսական համագործակցությունների շուրջ  բանակցությունն անհրաժեշտություն է համարվում»:

«Նման միջավայրում ԱՄՆ-ի միակողմանի քայլերը լրջորեն սպառնում են աշխարհի առևտրական հավասարությունները»,-հայտարարել է Թուրքիայի առևտրի նախարարը: