Թուրքիան որոշել է 533 միլիոն դոլար մաքսատուրք գանձել ամերիկյան արտադրանքներից
Թուրքիայի առևտրի նաարարը տեղեկացրել է ԱՄՆ-ում արտադրված և այդ երկիր ներմուծվող արտադրանքներից 533 միլիոն դոլար հավելյալ մաքսատոիրք գանձելու գործընթացը սկսվելու մասին:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ռուհսար Փեքչանը նշել է, որ ամերիկյան արտադրանքներից հավելյալ մաքսատուրքը գանձվում է ի պատասխան ԱՄՆ-ի քայլերի: Նա ասել է. «Բացի այդ, չորեքշաբթի օրվանից կրկնապատկվելու է ԱՄՆ-ում արտադրված 22 տեսակ ապրանքների ներմուծման մաքսատուրքը»:
«ԱՄՆ-ի անօրինական քայլերի դիմաց թուրքական ընկերությունների իրավունքները պաշտպանելու հարցում Թուրքիայի կառավարությունը որևէ դեպքում չի թերացել և նման քայլերին համարժեք պատասխան է տալիս»,-հայտարարել է Թուրքիայի առևտրի նախարարն ընդգծելով ԱՄՆ-ի անօրինական քայլերի դիմաց թրքական ընկերությունների իրավունքները պաշտպանելու անհրաժեշտությունը:
Ռուհսար Փեքչանն անդրադառնալով աշխարհում առևտրական պատերազմի շրջան սկսվելուն, ասել է. «Այդ պատճառով ներկա ժամանակաշրջանում տնտեսական համագործակցությունների շուրջ բանակցությունն անհրաժեշտություն է համարվում»:
«Նման միջավայրում ԱՄՆ-ի միակողմանի քայլերը լրջորեն սպառնում են աշխարհի առևտրական հավասարությունները»,-հայտարարել է Թուրքիայի առևտրի նախարարը: