Թրամփը պնդում է նվազեցնել Թուրքիայի հետ հարաբերությունները
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները նոր փուլ են թևակոխել: Պատճառը ամերիկացի քահանա ՝ Էնդրու Բրանսոնի ազատ արձակման համար Վաշինգտոնի ճնշումն էր: Վաշինգտոնը նաև սպառնացել է, որ Անկարայի դեմ նոր պատժամիջոցներ է կիրառելու և առևտրական պատերազմ է սկսելու:
Այդ ուղղությամբ ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ նվազեցրել է Թուրքիայի հետ հարաբերությունները և երկիրն ամերիկացի ձերբակալված քահանային ազատելու դիմաց Թուրքիային ոչինչ չի վճարելու: Թրամփն ասել է. «Փորձում ենք իջեցնել Թուրքիայի հետ հարաբերությունների մակարդակը»: Անկարան տարիներ շարունակ ԱՄՆ-ից օգուտ է քաղել : Ի հարկե սա առաջին անգամը չէ, որ Թրամփը խոսում է դաշնակիցներից մեկի կողմից երկրի շահագործման մասին: Նա բազմիցս Վաշինգտոնի եվրոպացի դաշնակիցներին և՛ առևտրական և՛ անվտանգության ու պաշտպանական առումներով մեղադրել է ԱՄՆ հնարավորություններից անվճար օգտվելու մեջ: Այսօր արդեն հասել է Թուրքիայի հերթը: Դրա դիմաց Անկարայի պետայրերը համոզված են, որ սառը պատերազմի ժամանակաշրջանում, նաև դրան հաջորդող տարիներին՝ ՆԱՏՕ-ի շրջանակում, նաև երկկողմ համագործակցության տեսքով, ԱՄՆ-ին շատ ծառայություններ են մատուցել:
Թվում է, որ Թրամփը փորձում է վերաբնութագրել ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները և ամերիկացի քահանային ազատելու համար Անկարայից պահանջը միմիայն պատրվակ է Թուրքիային ճնշելու և տարաձայնություններում Վաշինգտոնի կամքին հանձնվել պարտադրելու համար: Այդ շրջանակում Վաշինգտոնը հայտարարել է, որ ամերիկացի քահանայի ազատման դեպքում նույնիսկ, չի պատրաստվում վերականգնել Թուրքիայի արտահանվող պողպատի ու ալյումինի նախկին մաքսատուրքերը: Ի դեպ Վաշինգտոնը վերջերս ընդգծել է, որ իր կամքին չենթարկվելու դեպքում, Անկարայի դեմ նոր պատժամիջոցներ է գործադրելու: Այնուամենայնիվ պատժամիջոցը համարվում է երկսայր զենք, որի խիստ կիրառումն ԱՄՆ-ի կողմից կարող է ծանր հետևանքներ ունենալ:
Անկարայի նկատմամբ Վաշինգտոնի դիրքորոշումը փոխվել է և հաշվի առնելով տարածաշրջանային մակարդակում Թուրքիայի որոշ քայլերը՝ մասնավորապես ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներին չհետևելու հարցում, վստահության պատն ասես փլվել է: Մյուս կողմից Թուրքիայի ավագ պետայրեր՝ հատկապես նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը բազմիցս ընդգծել են 2016 թվականի հուլիսյան ձախողած հեղաշրջման գործում Վաշինգտոնի ուղղակի ու ազդեցիկ դերակատարությունը: Կարելի է կանխատեսել, որ ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում հակադրումների գործընթացը մոտ ապագայում ինտենսիվ բնույթ է ստանալու և հաշվի առնելով Թրամփի համառությունը և կոշտ դիրքորոշումը, Անկարան փորձելու է իր հարաբերությունների ու շահերի սահմանները ճշտել մյուս երկրների՝ Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի հետ: Ելնելով Թուրքիայի և Կատարի սերտ կապերից , այսօր Դոհան հայտարարելով Թուրքիայում 15 միլիարդ դոլարի ներդրում կատարելու մասին, փաստորեն օգնության ձեռք է մեկնել Անկարային և փորձում է օգնել այդ երկրի տնտեսությանը: Այդպիսով տարածաշրջանային հավասարությունները դեպի բարդացում են շարժվում և ԱՄՆ-ն այլևս չի կարողանալու տարածաշրջանի երկրների ՝ ինչպես Իրանի և Թուրքիայի վրա ճնշում բանեցնելով, իրականացնել իր նպատակները: