Թուրքիան կրկին անգամ մերժել է ամերիկացի քահանայի ազատ արձակման հայցը
https://parstoday.ir/hy/news/world-i96981-Թուրքիան_կրկին_անգամ_մերժել_է_ամերիկացի_քահանայի_ազատ_արձակման_հայցը
Թուրքիայի գերագույն դատարանը երրորդ անգամ մերժել է ամերիկացի քահանա Էնդրու Բրոնսոնին տնային կալանքից ազատելու հայցը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 17, 2018 14:13 Asia/Tehran
  • Թուրքիան կրկին անգամ մերժել է ամերիկացի քահանայի ազատ արձակման հայցը

Թուրքիայի գերագույն դատարանը երրորդ անգամ մերժել է ամերիկացի քահանա Էնդրու Բրոնսոնին տնային կալանքից ազատելու հայցը:

Չնայած ամերիկացի քահանայի տնային կալանքի պատճառաբանությամբ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար ԱՄՆ-ի նախազգուշացումներին, այդ երկրի գերագույն դատարանն ուրբաթ օրը մերժելով ամերիկացի քահանայի ազատ արձակման հայցը, հայտարարել է, որ  Էնդրու Բրոնսոնը պետք է Թուրքիայում կրի իր պատիժը:

Բրոնսոնը ձերբակալվել էր 2016 թվականի հոկտեմբերին՝ Քուրդստանի բանվորական կուսակցության և 2016 թվականի հուլիսյան ձախողած հեղաշրջման հեղինակների հետ կապ ունենալու մեղադրանքով: Այսօր նա արդեն շաբաթվա ընթացքում երրորդ անգամ , դատարանին հայտ էր ներկայացրել ՝ իր վճիռը վերանայելու համար:

ԱՄՆ ֆինանսների նախարար՝ Ստիվ Մենուչինը հինգշաբթի օրը սպառնացել էր, որ եթե Թուրքիայի գերագույն դատարանը մերժի Բրոնսոնի հայցը, ապա Վաշինգտոնը գործադրելու է Թուրքիայի դեմ պատրաստած խիստ պատժամիջոցները: