Ամերիկացի սենատորը պահանջել է չեղարկել ռուս պետայրերի նկատմամբ սահմանված պատժամիջոցները
https://parstoday.ir/hy/news/world-i97012-Ամերիկացի_սենատորը_պահանջել_է_չեղարկել_ռուս_պետայրերի_նկատմամբ_սահմանված_պատժամիջոցները
Ամերիկացի սենատոր՝ Ռանդ Փոլը պահանջել է չեղարկել ռուս պետայրերի նկատմամբ սահմանված պատժամիջոցները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 18, 2018 12:49 Asia/Tehran
  • Ամերիկացի սենատորը պահանջել է չեղարկել ռուս պետայրերի նկատմամբ սահմանված պատժամիջոցները

Ամերիկացի սենատոր՝ Ռանդ Փոլը պահանջել է չեղարկել ռուս պետայրերի նկատմամբ սահմանված պատժամիջոցները:

«Հիլ» կայքի հաղորդմամբ՝ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամն ասել է, որ Դոնալդ Թրամփից պահանջելու է չեղարկել ռուս դիվանագետների նկատմամբ սահմանված պատժամիջոցները, որպեսզի նրանք կարողանան այս տարի օրենսդիր կառույցների բանակցությունները շարունակելու համար ԱՄՆ այցելել:

Մոսկվա այցից հետո սենատոր Փոլն ասել է .«Ռուսաստանի օրենսդիր կառույցների անդամները համաձայնել են բանակցությունները շարունակելու համար՝  մեկնել ԱՄՆ»:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի հեղինակավոր ու մեծահարուստների դեմ՝ ԱՄՆ-ի 2016 թվականի նախագահական ընտրություններին նրանց միջամտության հավակնությամբ:

Փոլը Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում Թրամփի աջակիցներից մեկն է: Նրա կուսակիցներից շատերը մտահոգված են սպասվող միջնստաշրջանային ընտրություններում Ռուսաստանի միջամտությամբ: Դա մեղադրանք է, որը մշտապես հերքվել է Մոսկվայի կողմից: