Արտասահմանյան ներդրումների ներգրավումը Թուրքիայում
Չնայած ԱՄՆ-ի տնտեսական ճնշումներին ու սպառնալիքներին, կատարական, չինական , գերմանական և նույնիսկ ամերիկյան ընկերությունները 21 միլիարդ դոլարի ներդրում են կատարել Թուրքիայում:
Թուրքիայում լույս տեսնող «Ենի Շաֆաղ» օրաթերթը գրել է.«Արտասահմանյան ներդրումներից բացի, Թուրքիայի ներսում սկսվել է համընդհանուր մոբիլիզացիա ներդրումների և աշխատատեղերի ստեղծման համար»:
«ԱՄՆ-ն այս անգամ տնտեսության զենքով ասպարեզ դուրս եկավ, սակայն այդ զենքը անարդյունավետ եղավ, քանզի արտասահամանյան ընկերություններն սկսել են ներդրում կատարել երկրում և արտարժույթների փոխարժեքը նվազում է», ասված է թերթում:
Ըստ թերթի՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի տնտեսությունն է թիրախ դարձրել, սակայն ներդրումները շարունակվում են Թուրքիայում: