Սպիտակ Տունը մերժեց ամերիկացի քահանայի ազատ արձակման մասին Թուրքիայի առաջարկը
https://parstoday.ir/hy/news/world-i97102-Սպիտակ_Տունը_մերժեց_ամերիկացի_քահանայի_ազատ_արձակման_մասին_Թուրքիայի_առաջարկը
Սպիտակ Տունը մերժեց Ժողովրդական բանկի դրամական տուգանքը չեղարկելու դիմաց ամերիկացի քահանայի ազատ արձակման մասին Թուրքիայի առաջարկը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 20, 2018 09:07 Asia/Tehran
  • Սպիտակ Տունը մերժեց ամերիկացի քահանայի ազատ արձակման մասին Թուրքիայի առաջարկը

Սպիտակ Տունը մերժեց Ժողովրդական բանկի դրամական տուգանքը չեղարկելու դիմաց ամերիկացի քահանայի ազատ արձակման մասին Թուրքիայի առաջարկը:

Վկայակոչելով Սպիտակ Տան ավագ մի պաշտոնյայի, Wall Street Journal օրաթերթը գրել է, Սպիտակ Տունը մերժեց այդ երկրում ձերբակալված ամերիկացի քահանա՝ Անդրու Բրանսոնի և ԱՄՆ-ում ձերբակալված Թուրքիայի «Հալք» բանկի գործադիր տնօրենի տեղակալ՝ Մեհմեթ Հաքան Աթիլայի փոխանակման և այդ բանկի մասին հետաքննությունների դադրեցման վերաբերյալ Թուրքիայի առաջարկը:

Անկարան առաջարկել է եթե Վաշինգտոնը չեղարկի Հաքան Աթիլայի դրամական տուգանքը և թույլ տա, որ նա իր դատապարտման շրջանը Թուրքիայում անցկացնի, Թուրքիան ևս կանտեսի ահաբեկչական խմբավորումների հետ ամերիկացի քահանայի համագործակցությունը: