Ռուսաստանը կպատասխանի ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին
https://parstoday.ir/hy/news/world-i97191-Ռուսաստանը_կպատասխանի_ԱՄՆ_ի_նոր_պատժամիջոցներին
Ռուսաստանի փոխարտգործնախարարը ընդգծել է, որ երկիրը կպատասխանի ԱՄՆ-ի կողմից սահմանված նոր պատժամիջոցներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 22, 2018 12:25 Asia/Tehran
  • Ռուսաստանը կպատասխանի ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին

Ռուսաստանի փոխարտգործնախարարը ընդգծել է, որ երկիրը կպատասխանի ԱՄՆ-ի կողմից սահմանված նոր պատժամիջոցներին:

Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը, հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է, որ կեղծ մեղադրանքներով ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներ  էսահմանել Ռուսաստանի դեմ : «Այս պատժամիջոցների կիրառման համար որեւէ ապացույցներ կամ ողջամիտ հիմքեր չկա և դա միայն անհիմն մեղադրանքներ են ուղղված Ռուսաստանի դեմ». ասել է Ռաբկովը:

ՌԴ փոխարտգործնախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտադիր է Անվտանգության խորհրդի հանձնաժողովների միջոցով առաջ տանել իր հակառուսական քաղաքականությունը, բայց դա չի հաջողվի:

Սերգեյ Ռյաբկովն ասել է. «Ռուսաստանը կպատասխանի Միացյալ Նահանգների կոշտ և թշնամական վերաբերմունքին երկկողմ և միջազգային հարցերում»:

ԱՄՆ-ի Գանձապետական դեպարտամենտը երեքշաբթի երեկոյան նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսական վեց նավերի, երկու անհատների եւ չորս ռուսական ընկերությունների դեմ: