Թուրքիայի արձագանքը ԱՄՆ մեղադրանքներին
https://parstoday.ir/hy/news/world-i97218-Թուրքիայի_արձագանքը_ԱՄՆ_մեղադրանքներին
«Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին ազատ արձակելու Միացյալ Նահանգների պահանջներն անընդունելի են»: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 23, 2018 07:26 Asia/Tehran
  • Թուրքիայի արձագանքը ԱՄՆ մեղադրանքներին

«Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին ազատ արձակելու Միացյալ Նահանգների պահանջներն անընդունելի են»: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը:

«Թուրքիան օրենքի երկիր է, և քահանա Բրանսոնի գործի վերաբերյալ իրավական գործընթաց է ընթանում, այդ իրավական գործընթացներն արհամարհելով մի շարք պահանջներ ներկայացնելը, անշուշտ, անընդունելի է։ ԱՄՆ-ն այժմ կամայական մեկնաբանություններ ու պահանջներ է հնչեցնում ընթացքի մեջ գտնվող մի դատական գործընթացի վերաբերյալ»,- ասել է Քալընը։

Նա քննադատել է ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցները շրջանցելու կապակցությամբ Թուրքիայի «Հալք բանկ» դեմ հնչեցրած մեղադրանքները:

Հիշեցնենք, որ ամերիկացի քահանա Բրանսոնը կալանավորվել է 2018 թ.-ի օգոստոսի 1-ին Թուրքիայում հեղաշրջման փորձի համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» խմբավորման հետ կապեր ունենալու համար: