Փարիզում զինված տղամարդը 2 մարդ է սպանել
https://parstoday.ir/hy/news/world-i97239-Փարիզում_զինված_տղամարդը_2_մարդ_է_սպանել
Փարիզի արվարձաններից մեկու,մ դանակով զինված անհայտ անձը հարձակում է գործել անցորդների վրա, ինչը դարձել է 2 մարդու մահվան պատճառ, կան նաև 2 վիրավորներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 23, 2018 13:09 Asia/Tehran
  • Փարիզում զինված տղամարդը 2 մարդ է սպանել

Փարիզի արվարձաններից մեկու,մ դանակով զինված անհայտ անձը հարձակում է գործել անցորդների վրա, ինչը դարձել է 2 մարդու մահվան պատճառ, կան նաև 2 վիրավորներ:

«Սպուտնիկ»-ի հաղորդման  համաձայն՝ Ֆրանսիայի ոստիկանության աղբյուրները նախ հայտարարել էին որ  հարձակվողը չեզոքացվել է, սակայն լրատվական աղբյուրները հայտնել են, որ զինված անհայտ անձը սպանվել է ոստիկանության կրակոցից:  

Որոշ աղբյուրների հաղորդմամբ, ԻԼԻՊ ահաբեկչական խումբը իր վրա է վերցրել  Փարիզի ծայրամասում հարձակման պատասխանատվությունը:

Այսօր Բելգիայիարևելյան Մորսետ քաղաքում, դանակով զինված անհայտ անձը հարձակում է  գործել ռեստորանում գտնվող մարդկանց վրա: Հարձակման հետևանքով զոհվել է մեկ մարդ:

Եվրոպական երկրներում զենքով հարձակումների թիվը բարձրանում է և դառնում է անվտանգության խնդիր: