Դի-Միստուրան Իրանին հրավիրել է մասնակցել Ժնևի սիրիական նիստին
Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը Իրանին, Ռուսաստանին և Թուրքիային հրավիրել է մասնակցել Ժնևում կայանալիք Սիրիայի սահմանադրական հանձնաժողովի նիստին:
Sputnik գործակալության փոխանցմամբ՝ ուրբաթ օրը տարածած հաղորդագրության մեջ Ստեֆան Դի Միստուրան ասել է .«Սեպտեմբերին կայանալիք նիստի նպատակը Սիրիայի սահմանադրական օրինագծի մշակումը սկսելուն ուղղված բանակցութունն է»:
Ըստ դիվանագիտական աղբյուրների, նիստը գումարվելու է սեպտեմբերի 11-ին և 12-ին:
Դի Միստուրան նաև հայտարարել է, որ սեպտեմբերի սկզբին Ժնևում հանդիպումներ է ունենալու ԻԻՀ-ի, Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հետ , որտեղ քննարկվելու են Սիրիայի սահմանդրական հանձնաժողովի հետ կապված հարցեր:
Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն արդյունավետ է բնութագրել Սիրիայի սահմանադրական հանձնաժողովի ձևավորման և նրա գործունեության մասին հիշյալ երեք երկրների նախկին բանակցությունները:
Դի Միստուրայի հայտարարությամբ, Սիրիայի կառավարությունը հայտնել է սահմանադրական հանձնաժողովի նիստին մասնակցող իր ներկայացուցիչների անունները: