Լավրովը կառուցողական է որակել Թուրքիա-Ռուսաստան համագործակցությունը
https://parstoday.ir/hy/news/world-i97276-Լավրովը_կառուցողական_է_որակել_Թուրքիա_Ռուսաստան_համագործակցությունը
Մոսկվայում Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ, Սերգեյ Լավրովը կառուցողական է համարել երկու երկրի համագործակցությունները: Լավրովն ասել է.«Տարբեր ոլորտներում Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններն ընդլայնվում են»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 24, 2018 13:20 Asia/Tehran
  • Լավրովը կառուցողական է որակել Թուրքիա-Ռուսաստան համագործակցությունը

Մոսկվայում Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ, Սերգեյ Լավրովը կառուցողական է համարել երկու երկրի համագործակցությունները: Լավրովն ասել է.«Տարբեր ոլորտներում Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններն ընդլայնվում են»:

Ուրբաթ օրը ԻՌՆԱ գործակալության հաղորդմամբ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ մամլո համատեղ ասուլիսում, ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է.«Երկու երկրների նախարարությունների ու տարբեր վարչությունների հարաբերությունների ընդլայնումը կողմիեր աշխատանքային օրակարգն է»:

Անդրադառնալով Սիրիայում հրադադարի պահպանումը երաշխավորող երկրներ Իրանի, ՌԴ-ի ու Թուրքիայի ղեկավարների Թեհրանում կայանալիք նիստին, Լավրովը հայտարարել է, որ նիստի առանցքը Սիրիայի հյուսիս-արևմտյան Իդլիբ նահանգի իրավիճակի քննարկումն է լինելու:

Հատկանշական է, որ ԱՄՆ-ի պետդեպարտմենտի խոսնակը հերթական անգամ Անկարային սպառնացել է, որ ՌԴ-ից Ս-400 հրթիռային համակարգի գնելու դեպքում Վաշինգտոնի կողմից շրջափակման կենթարկվի: