Ռյաբկովը քննադատել է ՀԳՀԾ-ի դեմ ուղղված ԱՄՆ-ի սպառնալիքները
https://parstoday.ir/hy/news/world-i97279-Ռյաբկովը_քննադատել_է_ՀԳՀԾ_ի_դեմ_ուղղված_ԱՄՆ_ի_սպառնալիքները
Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ ԱՄՆ կառավարությունն Իրանի հետ միջուկային համաձայնությանը դեմ գնալու համար օգտվում է սպառնալիքի և նույնիսկ այդ կապակցությամբ իր դաշնակիցներին վախեցնելու միջոցներից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 24, 2018 14:04 Asia/Tehran
  • Ռյաբկովը քննադատել է ՀԳՀԾ-ի դեմ ուղղված ԱՄՆ-ի սպառնալիքները

Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ ԱՄՆ կառավարությունն Իրանի հետ միջուկային համաձայնությանը դեմ գնալու համար օգտվում է սպառնալիքի և նույնիսկ այդ կապակցությամբ իր դաշնակիցներին վախեցնելու միջոցներից:

«Նովոստի» գործակալության հաղորդմամբ՝ ուրբաթ օրը Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է.«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարության քայլերը դարձել են միջոց ՝ այդ երկրի արտաքին քաղաքականությունն իրականացնելու համար»:

Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալն ասել է.«ԱՄՆ կառավարությունը երկու նպատակ է հետապնդում: Առաջինը ՝ Իրանի տնտեսությանը վնասելն է, որի զարգացմանը դեմ է ԱՄՆ-ը, իսկ երկրորդը ՝ Վաշինգտոնի քաղաքականությանը հետևող երկրների իր շուրջը հավաքելն է»: