Մոսկվա.«Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներն անպատասխան չեն մնալու»
ՌԴ փոխարտգործնախարարն ընդգծել է, որ Մոսկվան կտրականապես հակադարձելու է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին:
RBK օրաթերթի կայքի հաղորդման համաձայն, երկուշաբթի երեկոյան, Սերգեյ Ռյաբկովն ասել է.«Ավելի քան 7 տարի է, որ Ռուսաստանը շրջափակման մեջ է գտնվում, սակայն հակադարձելու է այս նոր պատժամիջոցներին»:
Ռյաբկովը նշել է, որ Ռուսաստանն ու մեծ թվով այլ երկրներ առևտրափոխանակումներում իրենց ազգային արժույթից օգտվելով, ընթանում են այն ուղղությամբ, որ ձերբազատվեն միայն ամերիկյան բանկերի ու դոլարի միջոցով առևտրական գործարքներից:
ՌԴ փոխարտգործնախարարը նշել է, որ եվրոպական երկրները նույնպես փորձում են ազատվել ԱՄՆ-ի ճնշումներից ու քաղաքականությունների թելադրումից:
Ռիաբկովը հավաստիացրել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում կկայացնի ԱՄՆ-ի պատժամիջոցներին Մոսկվայի պատասխանի մասին: