Ռուսաստանը կարգացնի S-400 համակարգերի՝ Թուրքիային մատակարարելու գործընթացը
https://parstoday.ir/hy/news/world-i97437-Ռուսաստանը_կարգացնի_s_400_համակարգերի_Թուրքիային_մատակարարելու_գործընթացը
RUSTEK սպառազինության ընկերության խոսնակը հայտարարել է.«Արձագանքելով Թուրքիայի դեմ ԱՄՆ սահմանած պատժամիջոցներին, ընկերությունը արագացնելու է S-400 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի արտադրության և Թուրքիային մատակարարելու գործընթացը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 28, 2018 14:01 Asia/Tehran
  • Ռուսաստանը կարգացնի S-400 համակարգերի՝ Թուրքիային մատակարարելու գործընթացը

RUSTEK սպառազինության ընկերության խոսնակը հայտարարել է.«Արձագանքելով Թուրքիայի դեմ ԱՄՆ սահմանած պատժամիջոցներին, ընկերությունը արագացնելու է S-400 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի արտադրության և Թուրքիային մատակարարելու գործընթացը»:

Ինչպես հաղորդում է Անատոլու լրատվական գործակալությունը, RUSTEK սպառազինական ընկերության խոսնակ Վիկտոր Կլադովը հայտարարելով, որ ընդունել է ռուսական S-400 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի արտադրության և Թուրքիային մատակարարելու  գործընթացն արագացնելու Անկարայի դիմումը, նշել է.«Այս համակարգերի առաջին բեռնվածքը 2019 թվականի սկզբին կմատակարարվի Թուրքիային»:

Նա հավելել է.«ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային S-400 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերով սպառազինելը շատ կարևոր է»:

Դա այն դեպքում, երբ ԱՄՆ Կոնգրեսի մի պատվիրակություն երկուշաբթի օրը ժամանել է Անկարա, որտեղ հայտարարել է, որ S-400  համակարգեր Ռուսաստանից չգնելու դեպքում, Վաշինգտոնը ամերիկյան F-35 կործանիչներ կմատակարարի Թուրքիային:

Թուրքիայի թեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների և լրտեսության մեջ մեղադրվող ամերիկացի քահանա Էնդրյու Բրոնսոնի ազատ արձակման հետ Անկարայի անհամաձայնության հետևանքով սրվել են երկու երկրի միջև լարվածությունները: