Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնել է Ադրբեջան
Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնել է Բաքու: Այցը կատարվում է Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հրավերով:
Թուրքիայում լույս տեսնող «Մելլիյեթ» օրաթերթի չորեքշաբթի օրվա համարում գրված է.«Բաքվի օդանավակայանում Թուրքիայի խորհրդարանի նախագահին դիմավորել են Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Զիյաֆաթ Ասգյարովը և այդ երկրում Թուրքիայի դեսպան Արքան Օուզօրալը»:
Բաքվի օդանավակայանում պատասխանելով լրագրողների հարցերին, Բինալի Յլդրմն ասել է.«Ադրբեջան այցը համարվում է երկրի խորհրդարանի նախագահի պաշտոնում իր առաջին արտասահմանյան ուղևորությունը»:
Յլիիմը նշել է, ոն այցի նպատակը երկու երկրի հարաբերությունների զարգացման գործընթացին թափ հաղորդելն է:
Թուրքիայի խորհրդարանի նախագահը չորեքշաբթի օրը հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ԱԺ նախագահ Օքթայ Ասադովի և վարչապետ Նովրուզ Մամեդովի հետ: