ԱՄՆ-ն ու ՄԱԿ-ը անտեսում են Մյանմայում ցեղասպանության մասին զգուշացումները
(last modified Fri, 31 Aug 2018 13:48:22 GMT )
Օգոստոս 31, 2018 18:18 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն ու ՄԱԿ-ը անտեսում են Մյանմայում ցեղասպանության մասին զգուշացումները

Foreign Policy պարբերականը մի հոդվածում գրել է, որ ԱՄՆ-ն ու ՄԱԿ-ը անտեսում են Մյանմայում ցեղասպանության մասին զգուշացումները:

Foreign Policy պարբերականի հոդվածագիրը նշել է, որ 2017թ. օգոստոսի վերջերին, Մյանմայի բանակը կոտորեց ռոհինգյա ցեղի մուսուլմաններին, այնպես որ Մյանմայում ապրող շուրջ մեկ միլիոն մուսուլմաններից ավելի քան 700 հազարը Բանգլադեշ փախան և շուրջ 127 հազարը դեռ բնակվում են Մյանմայի փախստականների ճամբարներում:

Foreign Policy պարբերականը գրել է, որ ՄԱԿ-ը վերջերս Մյանմայում տեղի ունեցող ոճրագործությունները ցեղասպանություն է անվանել և դա այն դեպքում, երբ 2012-2017թթ. զգուշացրել էին, որ Մյանմայում ռոհինգյա մուսուլմանների սպանությունն ավելանում է:

Ամերիկյան այդ պարբերականը ցավ է հայտնել, որ այդ երկրի բարձրաստիճան պաշտոնատարները պաշտոնապես չեն ճանաչում Մյանմայում տեղի ունեցող բռնությունները, ինչպես անցյալում ՄԱԿ-ն անտեսում էր Մյանմայում բռնության դեպքերի ավելացումը: