Չինաստանի Առևտրի նախարարություն. «Պեկինը չի հանձնվի ԱՄՆ-ի ճնշումներին»
https://parstoday.ir/hy/news/world-i97590-Չինաստանի_Առևտրի_նախարարություն._Պեկինը_չի_հանձնվի_ԱՄՆ_ի_ճնշումներին
ԱՄՆ-ի կողմից կազմակերպությունից դուրս գալու մասին այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններից հետո, Չինաստանի Առևտրի նախարարության մամլո քարտուղարը հայտարարել է, որ Պեկինը չի կարող հանձնվել ԱՄՆ-ի ճնշմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 01, 2018 12:19 Asia/Tehran
  • Չինաստանի Առևտրի նախարարություն. «Պեկինը չի հանձնվի ԱՄՆ-ի ճնշումներին»

ԱՄՆ-ի կողմից կազմակերպությունից դուրս գալու մասին այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններից հետո, Չինաստանի Առևտրի նախարարության մամլո քարտուղարը հայտարարել է, որ Պեկինը չի կարող հանձնվել ԱՄՆ-ի ճնշմանը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Գաո Ֆենգն ասել է.-«Չինաստանը շարունակում է բարեփոխումների և ազատ տնտեսության ուղին: Չինաստանը պաշտպանում է բազմակողմ առևտրային համակարգը և  Պեկինը չի կարող հանձնվել ԱՄՆ-ի ճնշմանը»:

Նա ԱՄՆ-ի առևրային գործողությունները և առճակատումն այլ երկրների, այդ թվում, Չինաստանի հետ սխալ ու վտանգավոր է բնութագրել:

1994 թ. Վաշինգտոնի ջանքերով, ստեղծվեց Առևտրի համաշխարհային կազմակերպությունը՝ առևտրային վեճերի լուծման նպատակով:

Թրամփը հինգշաբթի հայտարարել էր, որ ԱՀԿ կանոնները անարդար են: Նա ավելի վաղ սպառնացել է, որ Միացյալ Նահանգները դուրս կգա կազմակերպությունից, եթե այդ կանոնները չփոխվեն:

Առևտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Ռոբերտո Ազադոն հայտարարել է, որ արտաքին ճնշումները գլոբալ առևտրի բազմակողմ համակարգի համար մեծ սպառնալիք են: