ԱՄՆ-ում երեխաների պարտադիր ամուսնություն. «Դեյլի Մեյլ»
(last modified Mon, 03 Sep 2018 02:35:23 GMT )
Սեպտեմբեր 03, 2018 07:05 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում երեխաների պարտադիր ամուսնություն. «Դեյլի Մեյլ»

«Դեյլի Մեյլ» օրաթերթը մի հաղորդման մեջ անդրադարձել է ԱՄՆ-ում այն մանկահասակ աղջիկների տխուր կյանքին, որոնց պարտադրում են ամուսնանալ իրենցից տարիքով մեծ տղամարդկանց հետ:

«Դեյլի Մեյլ»-ի հաղորդման համաձայն, ԱՄՆ-ում գրանցվել են մանկահասակ երեխաների և նրանց սեռական բռնության ենթարկած տղամարդկանց միջև պարտադիր ամուսնության հազարավոր դեպքեր:

Մի հետազոտության արդյունքների համաձայն, 21-րդ դարի առաջին 15 տարիների ընթացքում, ԱՄՆ-ում արձանագրվել է մինչև 18 տարեկան անձանց ամուսնության 207,459 դեպք :

Երեխաների ամուսնության վիճակագրական ամենաբարձր թվերն արձանագրվել են Այդահո, Ալաբամա և Քենթաքի նահանգներում: Միայն Քենթաքի նահանգում, 2000 թվականից ի վեր 11000 երեխաների ամուսնության արտոնություն է տրվել: