Լավրովը խիստ քննադատել է Իրանի հանդեպ ԱՄՆ-ի վերաբերմունքը
Ռուսաստանի ԱԳ նախարարը, քննադատելով Վաշինգտոնի միակողմանի քաղաքականությունները, ոչ-պրոֆեսիոնալ և անիրատեսական է համարել Իրանի հանդեպ ԱՄՆ-ի վերաբերմունքը:
Սերգեյ Լավրովը երեքշաբթի օրն ասել է. «Իրանի հանդեպ ԱՄՆ-ի դիրքորոշումներն անիրատեսական են և տարածաշրջանի ցանկացած երկրների նման, Իրանն էլ ունի իր շահերը»:
«Իրանի հանդեպ ԱՄՆ-ն անընդունելի դիրքորոշում է ընդունել, ինչը չի կարող իրականություն դառնալ, քանի որ Իրանն ունի շահեր, որոնք պիտի հարգվեն»,-նկատել է Լավրովը:
Լավրովը հավելել է. «ԱՄՆ-ն դոլարը որպես ճնշման լծակ է օգտագործում այն երկրների դեմ, որոնց ցանկանում է պատժել»:
ԱՄՆ-ի եվրոպացիների դաշնակիցներն, այդ թվում Բրիտանիան, Գերմանիան ու Ֆրանսիան դեմ են ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներին և ընդգծում են ՀԳՀԾ-ի պահպանումն ու Իրանի հետ առևտրական կապերի պահպանման անհրաժեշտությունը: