Լավրովը խիստ քննադատել է Իրանի հանդեպ ԱՄՆ-ի վերաբերմունքը
https://parstoday.ir/hy/news/world-i97732-Լավրովը_խիստ_քննադատել_է_Իրանի_հանդեպ_ԱՄՆ_ի_վերաբերմունքը
Ռուսաստանի ԱԳ նախարարը, քննադատելով Վաշինգտոնի միակողմանի քաղաքականությունները, ոչ-պրոֆեսիոնալ և անիրատեսական է համարել Իրանի հանդեպ ԱՄՆ-ի վերաբերմունքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 05, 2018 07:19 Asia/Tehran
  • Լավրովը խիստ քննադատել է Իրանի հանդեպ ԱՄՆ-ի վերաբերմունքը

Ռուսաստանի ԱԳ նախարարը, քննադատելով Վաշինգտոնի միակողմանի քաղաքականությունները, ոչ-պրոֆեսիոնալ և անիրատեսական է համարել Իրանի հանդեպ ԱՄՆ-ի վերաբերմունքը:

Սերգեյ Լավրովը երեքշաբթի օրն ասել է. «Իրանի հանդեպ ԱՄՆ-ի դիրքորոշումներն անիրատեսական են և տարածաշրջանի ցանկացած երկրների նման, Իրանն էլ ունի իր  շահերը»:

«Իրանի հանդեպ ԱՄՆ-ն անընդունելի դիրքորոշում է ընդունել, ինչը չի կարող իրականություն դառնալ, քանի որ Իրանն ունի  շահեր, որոնք պիտի հարգվեն»,-նկատել է Լավրովը:

Լավրովը հավելել է. «ԱՄՆ-ն դոլարը որպես ճնշման լծակ է օգտագործում այն երկրների դեմ, որոնց ցանկանում է պատժել»:

ԱՄՆ-ի եվրոպացիների դաշնակիցներն, այդ թվում Բրիտանիան, Գերմանիան ու Ֆրանսիան դեմ են ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներին և ընդգծում են ՀԳՀԾ-ի  պահպանումն ու Իրանի հետ առևտրական կապերի պահպանման անհրաժեշտությունը: