Թուրքիան ընդգծեց Սիրիայի հարցի կարգավորման ուղղությամբ Թեհրանի նիստի նշանակությունը
https://parstoday.ir/hy/news/world-i97807-Թուրքիան_ընդգծեց_Սիրիայի_հարցի_կարգավորման_ուղղությամբ_Թեհրանի_նիստի_նշանակությունը
Թուրքիայի կառավարությունը կարևորել է Սիրիայի ճգնաժամի կարգավորման նպատակով ուրբաթ Թեհրանում գումարվելիք եռակողմ նիստը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 06, 2018 23:20 Asia/Tehran
  • Թուրքիան ընդգծեց Սիրիայի հարցի  կարգավորման ուղղությամբ Թեհրանի նիստի նշանակությունը

Թուրքիայի կառավարությունը կարևորել է Սիրիայի ճգնաժամի կարգավորման նպատակով ուրբաթ Թեհրանում գումարվելիք եռակողմ նիստը:

Համաձայն ԻՌՆԱ-ի հաղորդման, Թուրքիայի նախագահի աշխատակազմը հինգշաբթի օրը մի հաղորդագրություն տարածելով հայտարարել է, որ  ուրբաթ օրն Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների մասնակցությամբ գումարվելիք Թեհրանի նիստում Սիրիայի ճգնաժամի մշտական կարգավորման ուղղությամբ կարևոր որոշումներ կկայացվեն:

«Թեհրանի նիստում Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեբ Թայիբ Էրդողանը, Հասան Ռոհանին և Վլադիմիր Պուտինը կքննարկեն Անկարայում գումարված նախորդ նիստից հետ արձանագրված զարգացումները»,-ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ կարդում ենք. «Թեհրանի նստաշրջանում քննարկվելու են նաև  Աստանայի գործընթացի շրջանակներում քաղաքական գործընթացների ու համատեղ քայլերի ուղղությամբ իրականացված ջանքերը»:

Սեպտեմբերի 7-ին Թեհրանում գումարվելու է Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների եռակողմ նիստը, որի նպատակն է գտնել քաղաքական ճանապարհներ՝ Սիրիայում ներքին պատերազմին վերջ տալու նպատակով: