Թուրքիան կփորձի կանգնեցնել սիրիական բանակի կողմից Իդլիբի ազատագրումը
Այն բանից հետո երբ Անկարան հայատարեց դեմ է Սիրիայի հուսիսարևմտյան Իդլիբ քաղաքիազատագրմանը ահաբեկչական խմբերից, Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ այդ երկիրը չի ընդունում գործողությունից հետո փախստականների պատասխանատվությունը:
Կիրակի օրը, Թուրքիայի Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոուլուն նշել է, Թուրքիան դեմ է Իդլիբ նահանգի ազատագրման համար Սիրիայի բանակի կողմից շավալվող ռազմական գործողության, քանի որ դրա հետևանքով կառաջանա փախստականների ալիքը դեպի Թուրիայի սահմանները:
Թուրքիան իր առաջ նպատակ է դնում կանգնեցնել սիրիական կառավարական ուժերի հարձակումը Իդլիբի շրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն:
Թեհրանում գումարված ԻԻՀ, ՌԴ և Թուրքիայի նախագահների եռակողմ նստաշրջանում Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն ընդգծեց իր վճռականությունը շարունակել համագործակցել դաշնակիցների հետ ԻԼԻՊ-ի, Ջիբհաթ Ալ-Նուսրայի, Ալ-Քաիդայի և մյուս բոլոր ահաբեկչական խմբերի, կազմակերպությունների ու զինված ահաբեկիչների ոչնչացմանը, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հայտարարվել են որպես ահաբեկիչներ Սիրիայում:
Այժմ Իդլիբում բնակվող ավելի քան երեք միլիոն սիրիական քաղաքացիներ ինչ որ կերպ պատանդ են ահաբեկիչներին և ենթակա են ծայրահեղ սովի և սննդի պակասի:
Իսկ Իդլիբի ազատագրումը ահաբեկիչների օկուպացիայից կարելի է համարել Սիրիայում յոթ տարվա քաղաքացիական պատերազմի ավարտը: