Ռուսաստանն Անվտանգության խորհրդից պահանջել է քննարկել Թեհրանի եռակողմ նիստը
https://parstoday.ir/hy/news/world-i97966-Ռուսաստանն_Անվտանգության_խորհրդից_պահանջել_է_քննարկել_Թեհրանի_եռակողմ_նիստը
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցության գրասենյակը Ռուսաստանն Անվտանգության խորհրդից պահանջել է նիստ գումարել և քննարկել Թեհրանի եռակողմ նիստի արդյունքները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 11, 2018 06:56 Asia/Tehran
  • Ռուսաստանն Անվտանգության խորհրդից պահանջել է քննարկել Թեհրանի եռակողմ նիստը

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցության գրասենյակը Ռուսաստանն Անվտանգության խորհրդից պահանջել է նիստ գումարել և քննարկել Թեհրանի եռակողմ նիստի արդյունքները:

ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը, ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչության մամուլի քարտուղար Ֆյոդոր Ստրիժովսկին ասել է.«Ռուսաստանը ցանկանում է, որ  Անվտանգության խորհրդի երեքշաբթի օրվա նիստը կայանա Սիրիայի մասին թեհրանյան եռակողմ նիստի քննարկման առանցքայնությամբ»:

Սեպտեմբերի 7-ին Թեհրանում կայացած եռակողմ նիստում, Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Հասան Ռոհանին, Վլադիմիր Պուտինն ու Ռեջեբ Թայիբ Էրդողանը մի հաղորդագրությամբ հայտարարել են, որ Սիրիայի ճգնաժամը ռազմական լուծում չունի և միայն քաղաքական ու բանակցային ճանապարհով է հնարավոր այդ խնդրի կարգավորումը:

Թեհրանում Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների բանակցության հիմնական թեման էր Սիրիայի Իդլիբում տիրող իրավիճակը և այդ երկրի խնդիրների կարգավորման գործընթացը: