Թուրքիան փաստաթղթեր է սարքել Սիրիայում 15 գյուղեր գրավելու համար
Սիրիայի Մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ Թուրքիան փաստաթղթեր է սարքել Սիրիայի Իդլիբում 15 գյուղեր գրավելու համար:
Արաբական Սքայ Նյուզ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Սիրիայի Մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ Թուրքիան հայտարարել է, թե այդ փաստաթղթերը վերաբերում են այդ տարածքում օսմանցիների ներկայության ժամանակներին:
Հաղորդման համաձայն, 2017թ. Սիրիայի քրդական ուժերի դեմ իրականացրած ռազմական գործողության շրջանակում, թուրքական ուժերն այսօր ներկայություն ունեն Աֆրինում և Սիրիայի հյուսիսային այլ շրջաններում:
Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբ նահանը ահաբեկչական խմբավորումների վերահսկողության տակ է գտնվում և Սիրիայի բանակը պատրաստվում է այդ տարածքը մաքրել Ալ-Նուսրայի ճակատ, ԻԼԻՊ և այլ ահաբեկչական խմբավորումների ներկայությունից: