Թուրքիան փաստաթղթեր է սարքել Սիրիայում 15 գյուղեր գրավելու համար
https://parstoday.ir/hy/news/world-i98125-Թուրքիան_փաստաթղթեր_է_սարքել_Սիրիայում_15_գյուղեր_գրավելու_համար
Սիրիայի Մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ Թուրքիան փաստաթղթեր է սարքել Սիրիայի Իդլիբում 15 գյուղեր գրավելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 14, 2018 08:23 Asia/Tehran
  • Թուրքիան փաստաթղթեր է սարքել Սիրիայում 15 գյուղեր գրավելու համար

Սիրիայի Մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ Թուրքիան փաստաթղթեր է սարքել Սիրիայի Իդլիբում 15 գյուղեր գրավելու համար:

Արաբական Սքայ Նյուզ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Սիրիայի Մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ Թուրքիան հայտարարել է, թե այդ փաստաթղթերը վերաբերում են այդ տարածքում օսմանցիների ներկայության ժամանակներին:

Հաղորդման համաձայն, 2017թ. Սիրիայի քրդական ուժերի դեմ իրականացրած ռազմական գործողության շրջանակում, թուրքական ուժերն այսօր ներկայություն ունեն Աֆրինում և Սիրիայի հյուսիսային այլ շրջաններում:

Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբ նահանը ահաբեկչական խմբավորումների վերահսկողության տակ է գտնվում և Սիրիայի բանակը պատրաստվում է այդ տարածքը մաքրել Ալ-Նուսրայի ճակատ, ԻԼԻՊ և այլ ահաբեկչական խմբավորումների ներկայությունից: