Ստորագրվեց երկու Կորեաների ղեկավարների համաձայնագիրը
Երկու Կորեաների ավագ պաշտոնատարները Փհենյանում ստորագրեցին երկու երկրների ղեկավարների նստաշրջանի համաձայնագիրը:
Համաձայն «Յունհափ» լրատվական գործակալության հաղորդման, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը և Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջաե-ինը, չորեքշաբթի օրը Փհենյանում կայացած բանակցությունների երկրորդ փուլի ավարտին ստորագրեցին կողմերի միջև պայմանավորվածությունների հիման վրա մշակված ղեկավարների հանդիպման ամփոփիչ հաղորդագրությունը:
Ստորագրված համաձայնագրի բովանդակության մասին մանրամասնություններ չեն հաղորդվել:
Սա 2018 թվականի ընթացքում առաջին անգամ է, որ երկու երկրների բարձրաստիճան պաշտոնատարները հանդիպում են Փհենյանում: Նախկին երկու հանդիպումները կայացել էին սահմանային Փանմունջոմ գյուղում:
Կիմ Չեն Ընի հետ Մուն Ջաե-ինի հանդիպումն արժանացել է Չինաստանի կառավարության դրական արձագանքին:
Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջաե-ինը մի պատվիրակություն գլխավորելով, Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպման նպատակով երեքշաբթի օրը ժամանել է Փհենյան: