Իդլիբի շուրջ Թուրքիայի և Ռուսաստանի միջև պայմանավորվածությունը եղել է Դամասկոսի համադրությամբ
Մոկվայում Սիրիայի դեսպանը հայտարարել է, որ Սիրիայի Իդլիբ նահանգում իրավիճակի կայունացման կախակցությամբ Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների միջև պայմանավորվածությունը համադրված է եղել Դամասկոսի հետ:
ԻՌՆԱ-ի հինգշաբթի օրը կատարած հաղորդման համաձայն, Ռիազ Հադադն ասել է. «Ռուսաստանն այս համաձայնության նախապատրաստական քայլերն ամենաբարձր մակարդակով համադրել էր Դամասկոսի հետ»:
«Սիրիայի ճգնաժամի ընթացքում Ռուսաստանի կողմից ներկայացված առաջարկներն ուղղված են եղել այս ճգնաժամի խաղաղ ու քաղաքական միջոցներով կարգավորմանը և այդ երկիրն առավել մոտեցրել են խաղաղությանը»,-հայտարարել է Հադադը:
Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեբ Թայիբ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը, սեպտեմբերի 17-ին Ռուսաստանի Սոչի քաղաքում պայմանավորվեցին մինչև հոկտեմբերի 15-ը, Սիրիայի Իդլիբ նահանգում ահաբեկիչների և Սիրիայի բանակի միջև ապառազմականացված գոտի ստեղծել:
Այս պայմանավորվածությունը սեպտեմբերի 7-ին Թեհրանում Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպման ձեռքբերումներից մեկն է: