Ռուսաստանը զգուշացրել է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i98440-Ռուսաստանը_զգուշացրել_է_ԱՄՆ_ի_նոր_պատժամիջոցների_կապակցությամբ
ՌԴ փոխարտգործնախարարը, Միացյալ Նահանգներին զգուշացրել է նոր պատժամիջոցների կապակցությամբ, և նշել, որ Վաշինգտոնի այս մոտեցումը սպառնում է համաշխարհային կայունությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 21, 2018 12:42 Asia/Tehran
  • Ռուսաստանը զգուշացրել է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների կապակցությամբ

ՌԴ փոխարտգործնախարարը, Միացյալ Նահանգներին զգուշացրել է նոր պատժամիջոցների կապակցությամբ, և նշել, որ Վաշինգտոնի այս մոտեցումը սպառնում է համաշխարհային կայունությանը:

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Ռուսաստանից զենք գնելու պատճառով ԱՄՆ-ի կողմից  Չինաստանի ռազմական կենտրոնների դեմ ուղղված պատժամիջոցները  սպառնում են համաշխարհային կայունությանը:

Ռյաբկովը հավելել է, որ ցանկացած նոր պատժամիջոցների փաթեթը ցույց է տալիս, որ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու նախորդ փորձերը չեն հանգեցրել թշնամիների ցանկալի արդյունքին, և այդ հիման վրա ԱՄՆ-ի սև ցուցակն ավելի երկար է դառնում:

Հինգշաբթի երեկոյան, Միացյալ Նահանգները պատժամիջոց է սահմանել Չինաստանի Պաշտպանաության նախարարության սպառազինությունների զարգացման գրասենյակի վրա՝ Ռուսաստանից Սու -35 կործանիչներ և  Ս-400 հրթիռային պաշտպանության համակարգերի ձեռք բերելու համար:

ԱՄՆ-ն  Քաթսա սև ցուցակում ավելացրել է նաև 33 իրավաբանական և ֆիզիքական անձանց անունները, որոնք գործում են Ռուսաստանի կառավարության ռազմական եւ հետախուզական ստորաբաժանումներում: