Ռուսաստանը զգուշացրել է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների կապակցությամբ
ՌԴ փոխարտգործնախարարը, Միացյալ Նահանգներին զգուշացրել է նոր պատժամիջոցների կապակցությամբ, և նշել, որ Վաշինգտոնի այս մոտեցումը սպառնում է համաշխարհային կայունությանը:
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Ռուսաստանից զենք գնելու պատճառով ԱՄՆ-ի կողմից Չինաստանի ռազմական կենտրոնների դեմ ուղղված պատժամիջոցները սպառնում են համաշխարհային կայունությանը:
Ռյաբկովը հավելել է, որ ցանկացած նոր պատժամիջոցների փաթեթը ցույց է տալիս, որ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու նախորդ փորձերը չեն հանգեցրել թշնամիների ցանկալի արդյունքին, և այդ հիման վրա ԱՄՆ-ի սև ցուցակն ավելի երկար է դառնում:
Հինգշաբթի երեկոյան, Միացյալ Նահանգները պատժամիջոց է սահմանել Չինաստանի Պաշտպանաության նախարարության սպառազինությունների զարգացման գրասենյակի վրա՝ Ռուսաստանից Սու -35 կործանիչներ և Ս-400 հրթիռային պաշտպանության համակարգերի ձեռք բերելու համար:
ԱՄՆ-ն Քաթսա սև ցուցակում ավելացրել է նաև 33 իրավաբանական և ֆիզիքական անձանց անունները, որոնք գործում են Ռուսաստանի կառավարության ռազմական եւ հետախուզական ստորաբաժանումներում: