Եվրոպան պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի հակաիրանական միակողմանի պատժամիջոցներին
Ավստրիայի խորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահը հայտարարել է. «Եվրոպան պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի հակաիրանական միակողմանի պատժամիջոցնե»:
«Մեհր» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ավստրիայի խորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Անդրիաս Շեյդերը երեքշաբթի օրն ասել է. «Եվրոպան ջանք է գործադրում, որպեսզի Իրանից էներգիա գնելու դեպքում, վճարումների հետ կապված բարդություններ չառաջանան»:
«Իրանի միջուկային համաձայնությունից ԱՄՆ-ի միակողմանի հրաժարվելը չի բխում միջազգային անվտանգության ու համագործակցությունների շահերից»,-հայտարարել է Ավստրիայի խորհրդարանի արտաքին քաղաքական հանձնաժողովի նախագահը:
Շեյդերը հավելել է. «Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը բացասական ազդեցություն է ունեցել համաշխարհային քաղաքականության վրա, արժանանալով համաշխարհային քննադատության»:
«Եվրոպան ջանք է գործադրում, որպեսզի մի կողմից իր տնտեսությունը զերծ պահի պատժամիջոցներից և դրա հետ զուգահեռ, Իրանի հետ երկկողմ վճարումներն, այդ թվում նավթի ու գազի ոլորտում առևտրական գործարքները մնան ուժի մեջ»,-ասել է Ավստրիայի խորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահը: