Թուրքմենստանի նախագահը չեղարկեց էլեկտրաէներգիայի, գազի, ջրի եւ աղի անվճար սպառումը
https://parstoday.ir/hy/news/world-i98633-Թուրքմենստանի_նախագահը_չեղարկեց_էլեկտրաէներգիայի_գազի_ջրի_եւ_աղի_անվճար_սպառումը
Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը որոշում Է ստորագրել, որի համաձայն, 2019 թվականի հունվարի 1-ից այլեւս չի լինելու ԷլեկտրաԷներգիայի, գազի, խմելաջրի եւ աղի անվճար տրամադրում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Թուրքմենստանն այսօր» գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 26, 2018 10:42 Asia/Tehran
  • Թուրքմենստանի նախագահը չեղարկեց էլեկտրաէներգիայի, գազի, ջրի եւ աղի անվճար սպառումը

Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը որոշում Է ստորագրել, որի համաձայն, 2019 թվականի հունվարի 1-ից այլեւս չի լինելու ԷլեկտրաԷներգիայի, գազի, խմելաջրի եւ աղի անվճար տրամադրում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Թուրքմենստանն այսօր» գործակալությունը:

«Հավանություն տալ Թուրքմենստանում սոցիալական արտոնությունների տրամադրման համակարգի հետագա կատարելագործման վերաբերյալ Թուրքմենստանի տեղական խորհուրդների նիստերի մասնակիցների առաջարկություններին եւ 2019 թվականի հունվարի 1-ից Թուրքմենստանի բնակչությանը ԷլեկտրաԷներգիայով, գազով, խմելաջրով եւ կերակրի աղով ապահովել վճարովի հիման վրա՝ արտոնյալ գներով»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշել Է «Չեզոք Թուրքմենստան» թերթը, հանրապետությունում Էլեկտրականությունը, գազը եւ ջուրն անվճար Էին, բայց սպառման լիմիտի շրջանակներում: Դրանից ավելի ծախսվածը ենթակա Էր վճարման, բայց այնքան ցածր գնով, որ համարվում Էր խորհրդանշական:

Բնակչության համար բնական գազի, ԷլեկտրաԷներգիայի, ջրի ու կերակրի աղի անվճար տարիֆները Թուրքմենստանում սահմանվել Էին 1993 թվականին երկրի առաջին նախագահ Սափարմուրադ Նիազովի կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am