Մենք կշարունակենք առևտուրն Իրանի հետ՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին». Չավուշօղլու
https://parstoday.ir/hy/news/world-i98669-Մենք_կշարունակենք_առևտուրն_Իրանի_հետ_չնայած_ԱՄՆ_պատժամիջոցներին_._Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան չի պաշտպանում Իրանի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցները և մտադիր է շարունակել այդ երկրի հետ առևտուրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 27, 2018 07:50 Asia/Tehran
  • Մենք կշարունակենք առևտուրն Իրանի հետ՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին». Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան չի պաշտպանում Իրանի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցները և մտադիր է շարունակել այդ երկրի հետ առևտուրը:

Նյու Յորքում «Սպուտնիկ» գործակալությանը տված հարցազրույցում, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պատասխանելով հարցին, թե արդյոք Թուրքիան մտադիր է պահպանել Իրանի նավթային հատվածի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներն ասել է.«Մենք չենք պաշտպանում ոչ մի պատժամիջոց և Թուրքիան կշարունակի առևտուրն Իրանի հետ՝ չնայած սահմանվող սահմանափակումներին»:

«Թուրքիան ինքնիշխան և անկախ երկիր է: Եթե դա ՄԱԿ-ի պատժամիջոցներն են, մենք կմիանանք, այլ դեպքում՝ ոչ»,- ընդգծել է Չավուշօղլուն: