Մենք կշարունակենք առևտուրն Իրանի հետ՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին». Չավուշօղլու
Սեպտեմբեր 27, 2018 07:50 Asia/Tehran
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան չի պաշտպանում Իրանի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցները և մտադիր է շարունակել այդ երկրի հետ առևտուրը:
Նյու Յորքում «Սպուտնիկ» գործակալությանը տված հարցազրույցում, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պատասխանելով հարցին, թե արդյոք Թուրքիան մտադիր է պահպանել Իրանի նավթային հատվածի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներն ասել է.«Մենք չենք պաշտպանում ոչ մի պատժամիջոց և Թուրքիան կշարունակի առևտուրն Իրանի հետ՝ չնայած սահմանվող սահմանափակումներին»:
«Թուրքիան ինքնիշխան և անկախ երկիր է: Եթե դա ՄԱԿ-ի պատժամիջոցներն են, մենք կմիանանք, այլ դեպքում՝ ոչ»,- ընդգծել է Չավուշօղլուն:
Պիտակ