Բելգիայի վարչապետը քննադատել է ՀԳՀԾ-ի հարցում ԱՄՆ-ի մոտեցումը
Անդրադառնալով Վաշինգտոնի կողմից Իրանի հետ գործող ընկերությունների դեմ կիրառված պատժամիջոցներին Բելգիայի վարչապետն ասել է.«ԱՄՆ-ն չի կարող նշանակել Եվրոպայի տնտեսական գործընկերներին»:
RTBF լրատվական ալիքին տված հարցազրույցում, Բելգիայի վարչապետ Չարլզ Միշելն ասել է.«Բրյուսելը չի կարող ԱՄՆ-ին թույլ տալ ԱՄՆ-ն ճշտի թե եվրոպական ընկերությունները ինչ շրջաններում են կարող ներդրումներ կատարել կամ զարգացնել առևտրական փոխանակումները»:
Բելգիայի վարչապետը հավելել է.«Իրանի հետ միջուկային համաձայնությունը բացում է քաղաքական բանակցությունների ուղիները և այս երկրի տնտեսության զարգացման պատճառ է դառնում»:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնալի ոճով ասել էր.«Ընկերություները պետք է ընտրեն կամ Միացյալ Նահանգների հետ առեւտուր անում կամ Իրանի հետ»:
Թրամփի այս քայլը արժանացավ ներքին ու միջազգային դատապարտությունների: