Amnesty International-ի քննադատությունները Բահրեյնում հիվանդ կալանավորների վիճակի կապակցությամբ
(last modified Fri, 28 Sep 2018 13:09:03 GMT )
Սեպտեմբեր 28, 2018 16:39 Asia/Tehran
  • Amnesty International-ի քննադատությունները Բահրեյնում հիվանդ կալանավորների վիճակի կապակցությամբ

Amnesty International-ը խստորեն դատապարտել է Բահրեյնի կալանավայրերում առողջապահական դիտավորյալ անտեսումներն ու կալանավորների հետ վատ վերաբերմունքը:

Ուրբաթ օրը Amnesty International կազմակերպությունը հայտարարել է.«Բահրեյնի կալանավայրերում քաղցկեղով ու MS հիվանդություններով տառապող հիվանդները մասնագիտական բուժում ու այդ հիվանդություններին հատուկ դեղերը չեն ստանում»:

Պարսից Ծոցի տարածաշրջանում Amnesty International կազմակերպության թիմը զեկուցել է.«Բահրեյնի կալանավայրերից ստացված տեղեկությունները խոսում են այդ երկրի կալանավայրերում կալանվաորների նկատմամբ բժշկական թերացումների ու վատ վերաբերմունքի մասին»:

Amnesty International կազմակերպությունը Բահրեյնի պաշտոնատարներին կոչ է արել հոգատար լինել կալանավորների նկատմամբ ու բժշկական համապատասխան ծառայություններ մատուցել վերջիններիս:

Բահրեյնի ժողովուրդը պահանջում են ազտություն և խտրականությունների վերացում ու նաև իրենց ընտրյալ համակարգի իշխանություն, սակայն Ալե Խալիֆայի ռեժիմը ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի զորայինների ու անվտանգության աշխատակիցների օգնությամբ ճնշում են ժողովրդական բողոքները: