Թուրքիայում կայացել են ավելի քան 80 լրագրողների դատավարություններ
Թուրքիայի խորհրդարանի պատգամավորը հայտարարել է, որ անցած սեպտեմբերին այդ երկրի դատարաններում կայացել են 84 լրագրողների ու մամուլի ակտիվիստների դատավարությունները:
Երեքշաբթի օրը, քննադատելով Թուրքիայում տիրող տնտեսական ծանր իրավիճակը և լրատվամիջոցների նկատմամբ ճնշումը, Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչ Բարիշ Յարքադաշն ասել է.«Իշխող կուսակցությունն իր բոլոր հնարավորություններով մինչ օրս չի կարողացել վերացնել տնտեսական ճգնաժամը և ճնշման ու գրաքննության է ենթարկում լրագրողներին ու լրատվական ոլորտի ներկայացուցոչներին»:
Նրա խոսքերով, Անկարայի կառավարությունը փորձում է երկրի ազդեցիկ լրատվամիջոցներին վերահսկելով, հակառակ պակեր ներկայացնել երկրում տիրող տնտեսական, հասարակական ու քաղաքական իրավիճակից:
Թուրքիայի կառավարությանը քննադատող պատգամավորը հայտարարել է, որ անցած սեպտեմբերին Անկարան մեծացրել էր ճնշումը լրագրողների նկատմամբ: