Ֆրանսիայի ոստիկանությունը գրոհել է Փարիզում գտնվող իսլամական կենտրոնի վրա
https://parstoday.ir/hy/news/world-i98896-Ֆրանսիայի_ոստիկանությունը_գրոհել_է_Փարիզում_գտնվող_իսլամական_կենտրոնի_վրա
Գրոհելով մուսուլմաններին պատկանող «Զահրա»-ի անվան միության գրասենյակի և միության անդամների բնակարանների վրա, Ֆրանսիայի երկրի ոստիկանությունը ձերբակալել է 11 մարդու:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 02, 2018 14:22 Asia/Tehran
  • Ֆրանսիայի ոստիկանությունը գրոհել  է Փարիզում գտնվող իսլամական կենտրոնի վրա

Գրոհելով մուսուլմաններին պատկանող «Զահրա»-ի անվան միության գրասենյակի և միության անդամների բնակարանների վրա, Ֆրանսիայի երկրի ոստիկանությունը ձերբակալել է 11 մարդու:

Ինչպես հաղորդում է «Ֆրանս Պրես» լրատվական գործակալությունը, Ֆրանսիայի ոստիկանությունն այսօր առավոտյան հարձակվելով  Ֆրանսիայի հյուսիսային Քալե քաղաքի մոտ գտնվող մուսուլմանների միության գրասենյանի և նրա անդամների բնակարանների վրա, ահաբեկչության դեմ պայքարի անվան ներքո խուզարկել է անդամների տները:

Նշվում է, որ այդ հարձակմանը ներգրավված են եղել Ֆրանսիայի անվտանգության ոստիկանության մոտ 200 աշխատակիցներ:

Այդ քայլի հետևանքով Ֆրանսիայի կառավարությունը հրապարակել է մի հաղորդագրություն, որում նշել է ,որ արգելափակել է երկու իրացիների և Իրանի անվտանգության նախարարության  ակտիվները:

«Զահրա»-ի անվան իսլամական միությունը հայտնի է որպես հակասիոնիստական գործողություններ իրականացնող կենտրոն և Ֆրանսիայի ոստիկանությունը պնդելով, որ այդ միության անդամները ինչ-որ  կապ ունեն Իրանի հետ, ձերբակալել է նրանցից մի քանիսին:

Իրանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Բահրամ Ղասեմին, արձագանքելով Ֆրանսիայի այդ քայլին, զգուշացրել է Թեհրան-Փարիզ հարաբերությունների խափանմանն ուղղված ջանքերի կապակցությամբ և Ֆրանսիայի իշխանություններին կոչ է արել իրատես լինել Իրանի իսլամական հանրապետության նկատմամբ:

Հերքելով իրանցի դիվանագետի հասցեին հնչած մեղադրանքները և բողոքելով վերջինիս ձերբակալման դեմ, Ղասեմին պահանջել է անհապաղ ազատ արձակել դիվանագետին: