Բրիտանացի իրավաբանները հանրահավաք են անցկացրել Լոնդոնում Սաուդյան դեսպանատան դիմաց
https://parstoday.ir/hy/news/world-i99017-Բրիտանացի_իրավաբանները_հանրահավաք_են_անցկացրել_Լոնդոնում_Սաուդյան_դեսպանատան_դիմաց
Մի շարք բրիտանացի իրավաբաններ և քաղաքացիական հասարակության ակտիվիստներ հավաքվել են Լոնդոնում Սաուդյան Արաբիայի դեսպանատան առջև՝ Սաուդյան ռեժիմի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշղչիին աջակցելու նպատակով:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 05, 2018 16:34 Asia/Tehran
  • Բրիտանացի իրավաբանները հանրահավաք են անցկացրել Լոնդոնում Սաուդյան դեսպանատան  դիմաց

Մի շարք բրիտանացի իրավաբաններ և քաղաքացիական հասարակության ակտիվիստներ հավաքվել են Լոնդոնում Սաուդյան Արաբիայի դեսպանատան առջև՝ Սաուդյան ռեժիմի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշղչիին աջակցելու նպատակով:

Հավաքվածները պահանջել են ազատ արձակել Ջամալ Խաշաղջին և արևմտյան կառավարություններին ու ՄԱԿ-ին կոչ  են արել  ճնշում գործադրել Սաուդյան Արաբիայի վրա:

Հավաքին ներկա  փաստաբաններից Բեն Քեյթն ասել է.«Մենք կփորձենք ՄԱԿ-ում հետաքննել Սաւոդյան Արաբիայի կողմից  Ջամալ Խաշաղջիի առեւանգմանն գործը, այն կուղարկենք վրոպական դատարաններ՝ նրան ազատելու և խոշտանգումներից փրկելու համար»:

Սաուդյան Արաբիայի գրող և լրագրող Ջամալ Խաշաղջին առևանգվել է հոկտեմբերի 2-ին՝ Թուրքիայում Սաուդյան Արաբիայի դեսպանատուն այցից հետո:

Ջամալ Խաշաղջի անունը եղել է Մոհամմեդ բեն Սալմանի կողմից ձերբակալված կալանավորների ցանկում: Twitter- ի որոշ ակտիվիստներ գրել են որն նա առևագնվել է Բեն Սալմանի կողմից: