Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը քննադատել է կառավարությանը՝ Արաբիային զենք վաճառելու համար
https://parstoday.ir/hy/news/world-i99068-Գերմանիայի_Սոցիալ_դեմոկրատական_կուսակցությունը_քննադատել_է_կառավարությանը_Արաբիային_զենք_վաճառելու_համար
Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը խստորեն քննադատել է այդ երկրի կառավարությանը՝ Արաբիային զենք վաճառելու պատճառով: Այս մասին հաղորդում է գերմանական «Շպիգել» պարբերականը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 06, 2018 13:04 Asia/Tehran
  • Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը  քննադատել  է կառավարությանը՝  Արաբիային զենք վաճառելու համար

Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը խստորեն քննադատել է այդ երկրի կառավարությանը՝ Արաբիային զենք վաճառելու պատճառով: Այս մասին հաղորդում է գերմանական «Շպիգել» պարբերականը:

Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության քաղաքական գործիչները, Սոցիալական խմբակցության ղեկավար Անդրեա Նահլեսին ուղղած նամակում գրել են. «Եմենի դեմ ծովային շրջափակման մեջ գերմանական նավերի հնարավոր ներգրավվածությունը կարող է հանգեցնել հումանիտար աղետի, ինչը ո՛չ բարոյական է և ոչ էլ ընդունելի: Դա  միջազգային իրավունքի խախտում է: Իսկ Արաբիային մեծ քանակությամբ սպառազինության վաճառքը որևէ  արդարացում չի կարող ունենալ»:

Սոցիալ-դեմոկրատական խմբակցության փոխնախագահ Ռոլֆ Մուցնիշն ասել է.«Սաուդյան Արաբիայի հետ պայմանագրի կնքումը դեմ է դեպի  Եմենի պատերազմում ներգրավված երկրներ զենքի արտահանումը դադարեցնելու մասին ձեռք բերված պայմանավորվածությանը»:

Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական  կուսակցության քաղաքական գործիչ Ֆլորինա Փոստը ևս ասել է.«Ոչ մի զենք չի արտահանվի դեպի Սաուդյան Արաբիա, մինչև հետագա ծանուցումը»: