Իտալացի պաշտոնյան կանխատեսել է Եվրամիության փլուզումը
Իտալիայի տնտեսական զարգացման նախարար և փոխվարչապետ Լուիջի Դի Մայոն շաբաթ օրը հայտարարել է, որ առաջիկա վեց ամիսների ընթացքում Եվրամիությունը փլուզվելու է:
Ավստրիայի «Ստանդարտ» թերթի հաղորդման համաձայն, իտալայի փոխվարչապետն ավսել է. «Եվրոպայի խորհրդարանական ընտրությունները կկայանան հաջորդ վեց ամիսներին, և ինչպես մարտի 4-ին Իտալիայում տեղի ունեցավ քաղաքական երկրաշարժ, նույնը տեղի կունենա `2019 թ. մայիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրությունների ժամանակ:
Իտալիայի տնտեսական զարգացման նախարար և փոխվարչապետ Լուիջի Դի Մայոն նաև պաշտպանել է Եվրամիության կողմից քննադատված այդ երկրի ֆինանսական և բյուջետային նպատակները և ասել, որ պետք է Բրյուսելի համար պարզաբանել, որ Հռոմը չի նահանջի իր բյուջեի հարցում:
ԵՄ-ի և Իտալիայի բյուջետային վեճը սրվել է և Եվրահանձնաժողովը Իտալիայից պահանջել է փոփոխություններ կատարել երկրի բյուջեի օրինագծում: