Իտալացի պաշտոնյան կանխատեսել է Եվրամիության փլուզումը
https://parstoday.ir/hy/news/world-i99092-Իտալացի_պաշտոնյան_կանխատեսել_է_Եվրամիության_փլուզումը
Իտալիայի տնտեսական զարգացման նախարար և փոխվարչապետ Լուիջի Դի Մայոն շաբաթ օրը հայտարարել է, որ առաջիկա վեց ամիսների ընթացքում Եվրամիությունը փլուզվելու է:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 07, 2018 11:09 Asia/Tehran
  • Իտալացի պաշտոնյան կանխատեսել է Եվրամիության փլուզումը

Իտալիայի տնտեսական զարգացման նախարար և փոխվարչապետ Լուիջի Դի Մայոն շաբաթ օրը հայտարարել է, որ առաջիկա վեց ամիսների ընթացքում Եվրամիությունը փլուզվելու է:

Ավստրիայի «Ստանդարտ» թերթի հաղորդման համաձայն, իտալայի փոխվարչապետն ավսել է. «Եվրոպայի խորհրդարանական ընտրությունները կկայանան հաջորդ վեց ամիսներին, և ինչպես մարտի 4-ին Իտալիայում տեղի ունեցավ քաղաքական երկրաշարժ, նույնը տեղի կունենա `2019 թ. մայիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրությունների ժամանակ:

Իտալիայի տնտեսական զարգացման նախարար և  փոխվարչապետ Լուիջի Դի Մայոն  նաև պաշտպանել է Եվրամիության կողմից քննադատված  այդ երկրի ֆինանսական և բյուջետային նպատակները և ասել, որ պետք է Բրյուսելի համար պարզաբանել, որ Հռոմը չի նահանջի  իր բյուջեի հարցում:

ԵՄ-ի և Իտալիայի բյուջետային վեճը սրվել է և Եվրահանձնաժողովը Իտալիայից պահանջել է փոփոխություններ կատարել  երկրի բյուջեի օրինագծում: