Լրագրողներ առանց սահմանի կազմակերպությունը պահանջել է Խաշեղջիի հարցով հետաքննություն իրականացնել
(last modified Thu, 11 Oct 2018 01:51:26 GMT )
Հոկտեմբեր 11, 2018 05:21 Asia/Tehran
  • Լրագրողներ առանց սահմանի կազմակերպությունը պահանջել է Խաշեղջիի հարցով հետաքննություն իրականացնել

Լրագրողներ առանց սահմանի կազմակերպությունը պահանջել է Սաուդյան ռեժիմի ընդդիմադիր լրագրողի սպանությունը բացահայտելու համար, միջազգային անկախ հետաքննություն անցկացնել:

«Ֆրանս Պրես»-ի հաղորդման համաձայն, Լրագրողներ առանց սահմանի կազմակերպությունը չորեքշաբթի օրը մի հաղորդագրություն տարածելով կոչ է արել  Խաշեղջիի սպանությունը բացահայտելու նպատակով անկախ ու անկողմնակալ հետաքննություն նշանակել: Կազմակերպությունը և Թուրքիայի ու Արաբիայից պահանջել է այդ կապակցությամբ համագործակցել, իսկ հետաքննության արդյունքները ներկայացնել  հանրությանը:

Լրագրողներ առանց սահմանի կազմակերպության հաղորդագրության մեջ ասված է. «Ընդդիմադիր լրագրողների ձայնը լռեցնելու Արաբիայի ավանդական մեթոդները Խաշեղջիի անհետացման գործում ամենասոսկալի ենթադրությունների հիմք են ստեղծում»:

«Այս պահին ընդհանուր հաշվով 25-ից 30 պրոֆեսիոնալ լրագրողներ, Արաբիայում կալանքի տակ են գտնվում»,-նշված է Լրագրողներ առանց սահմանի կազմակերպության հաղորդագրության մեջ: