Սենատորները Թրամփից պահանջեցին Խաշեղջիի գործով հետաքննություն անցկացնել
https://parstoday.ir/hy/news/world-i99272-Սենատորները_Թրամփից_պահանջեցին_Խաշեղջիի_գործով_հետաքննություն_անցկացնել
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի 22 անդամներ, այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփից պահանջեցին սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշըղջիի անհետացման գործով հետաքննություն հայտարարի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 11, 2018 03:44 Asia/Tehran
  • Սենատորները Թրամփից պահանջեցին Խաշեղջիի գործով հետաքննություն անցկացնել

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի 22 անդամներ, այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփից պահանջեցին սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշըղջիի անհետացման գործով հետաքննություն հայտարարի:

ԱՄՆ էներգետիկայի նախկին նախարար Էռնեստ Մունիզը չորեքշաբթի օրը հայտարարեց, որ մինչև Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սոլթանին քննադատող սաուդցի լրագրողի անհետացման ու ենթադրյալ սպանության գործի բացահայտումը, առկախում է Արաբիայում «Նեոմ» մեգաքաղաքի մեծ նախագծում իր խորհրդատվությունը:

Միևնույն ժամանակ ամերիկյան «Վաշինգտոն Փոստ» օրաթերթը չորեքշաբթի օրը գրեց. «Թուրքիայի իշխանություններն Արաբիային մեղադրում են Ջամալ Խաշըղջիի անհետացման գործը հետաքննող խբի հետ չհամագործակցելու մեջ»:

Թուրքիայի մի պաշտոնատար «Վաշինգտոն Փոստ»-ին ասել է. «Սաուդացիները թուրք պաշտոնյաներին թույլ չեն տալիս  Ստամբուլում Արաբիայի հյուպատոսարան մտնել»: